ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանը և Չինաստանը շրջանցող առևտրային ճանապարհի հնարավորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով

31 Հուլիսի 2024, 10:05

Քաղաքականություն

ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե ​​մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է Օ’Բրայենը:

Հիմա եթերում