Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքը 11-րդ երեխան է ունեցել

01 Օգոստոսի 2024, 13:30

Հայեր

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկի շրջանից Գուրգեն Կոստյանի և Զինա Ոսկանյանի բազմազավակ ընտանիքն այս ամիս տասնմեկերորդ երեխան է ունեցել։ Տղային անվանակոչել են հոր՝ Գուրգենի անունով։

Փոքրիկն ունի 6 եղբայր և 4 քույր։ Ավագ եղբայրը 20 տարեկան է։ Ընտանիքի հայրն ասել է, որ կատարել է պապիկին տված խոստումը և այժմ յոթ որդի ունի։

Այս սեպտեմբերին կլրանա Գուրգենի և Զինայի ամուսնության 21 տարին։ Գուրգեն Կոստյանն իր ձեռքով է իր տունը կառուցել։ Իսկ կինը՝ Զինան, խոհանոցում է վարպետ:

Նշվում է նաև, որ տարածքային վարչության պետ Գալինա Վորոնկինան և տեղի պատգամավոր Սերգեյ Կլիմովը շնորհավորել են ընտանիքին և նվերներ հանձնել։