Հարավային Կովկասը Թուրքիայի համար կարևոր է որպես իր ռազմավարության մաս. Դմիտրի Բրիջ

03 Օգոստոսի 2024, 11:33

Քաղաքականություն

Թուրքագետ Դմիտրի Բրիջը Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։

«Իհարկե, Թուրքիայի համար կարևոր է կարգավորել հարաբերությունները Երևանի և Բաքվի միջև, քանի որ դա կպաշտպանի Թուրքիայի շահերը տարածաշրջանում: Առաջին հերթին դա վերաբերում է առևտրի խնդրին, քանի որ առևտրային ճանապարհը, որը կընթանա այս տարածաշրջանում, ոչ ոք չի չեղարկել։ Այդ պատճառով տարածաշրջանը Թուրքիայի համար կարևոր է իր ռազմավարության շրջանակներում։ Այնուամենայնիվ, Թուրքիայում կա արտադրություն, ուստի կան որոշակի տնտեսական շահեր։

Թուրքիան շահ ունի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից, քանի որ կա որոշակի ռազմավարություն, որը կարևոր է Թուրքիայի համար։ Եվ, իհարկե, Թուրքիան հիմա հենց դա է անում։ Այնուամենայնիվ, նրանք այժմ որոշակի առաջնահերթություններ ունեն։ Եվ առևտրային ճանապարհը, որը կլինի, դա նույնպես առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Բրիջը։

Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն հայտնի չէ, թե դրանք ինչպես կզարգանան, քանի որ 2028 թվականին Թուրքիայում կարող են տեղի ունենալ քաղաքական փոփոխություններ։

«Միգուցե ընդդիմությունը գա, քանի որ Էրդողանը (Թուրքիայի նախագահը), իհարկե, արդեն կորցնում է իր դիրքերը։

Այժմ նա փորձում է հանրահռչակել իրեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրների է այժմ բախվում Թուրքիան իսրայելա-պաղեստինյան հակամարտության, երկրում որոշակի քաղաքական փոփոխությունների և նույնիսկ միջազգային ասպարեզում, քանի որ Էրդողանն անընդհատ նոր հայտարարություններ է անում»,- եզրափակել է Բրիջը։