Արամ Ֆանիյանը նվաճել է WBO Global չեմպիոնական գոտին

05 Օգոստոսի 2024, 11:55

Սպորտ

Ուկրաինայի և Հայաստանի դրոշների ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը (25-2) միջին քաշային կարգում նվաճել է WBO Global չեմպիոնական գոտին, գրում է sportball24.com-ը:

Օգոստոսի 3-ին Կիևում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Ֆանիյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մեքսիկացի Խոսե Անտոնիո Ռոդրիգեսին (34-10):