Վադիմ Հարությունյանն առաջին գոլն է խփել «Արսենալ Ձերժինսկ»-ի կազմում
12 Օգոստոսի 2024, 14:37
Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը Բելառուսի առաջնությունում առաջին գոլն է խփել «Արսենալ Ձերժինսկ»-ում։ Այս մասին գրում է sportball24․com-ը։
18-ամյա կիսապաշտպանը 22-րդ րոպեին բացել է հաշիվը «Դնեպր Մոգիլևի» դեմ խաղում: Հետագայում այդ գոլը դարձել է հաղթական, և «Արսենալ Ձերժինսկ»-ը հաղթել է 3:0 հաշվով:
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան Վադիմ Հարությունյանի համար սա առաջին գոլն է մեծահասակների ֆուտբոլում: