Անդրե Աղասին ցուցադրական խաղ է անցկացրել «Cincinnati Open»-ի բացման արարողության ժամանակ
14 Օգոստոսի 2024, 01:00
Հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին ցուցադրական խաղ է անցկացրել «Cincinnati Open»-ի բացման արարողության ժամանակ:
Անդրե Աղասին Թոմի Փոլի հետ միասին խաղացել է Ջոն Իզների և Էնդի Ռոդիկի զույգի դեմ։
Աղասին և Թոմի Փոլը հաղթել են 6:4 և 7:5 հաշվով:
Խաղից հետո թենիսիստ Ջոն Իզները գրել է. «Հպարտ եմ Անդրե Աղասիին պարտվելու համար»: