Մոսկվայի ՎԴՆԽ-ում կանցկացվի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների փառատոն
17 Օգոստոսի 2024, 16:05
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում (ՎԴՆԽ) օգոստոսի 24-25-ը տեղի կունենա Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ամենամյա փառատոնը։
Ծրագիրը բազմազան է և ներառում է մեծ համերգային մաս: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Բարեկամության գավաթ» ֆուտբոլային մրցաշար, «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ազգային տարազ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, տիկնիկային ներկայացում, նարդի և շախմատի մրցաշարեր, նորաձևության ցուցադրություն, ինչպես նաև բարեկամության բազմազգ երթ։