Ջարոն Էնիսը ռևանշ-մենամարտ կանցկացնի Կարեն Չուխաջյանի հետ

17 Օգոստոսի 2024, 00:22

Սպորտ

«Matchroom Boxing» պրոմոութերական ընկերության ղեկավար Էդի Հիրնը հայտարարել է, որ IBF-ի կիսամիջին քաշային կարգում տիտղոսակիր, ամերիկացի բռնցքամարտիկ Ջարոն Էնիսը ռևանշ-մենամարտ կանցկացնի Կարեն Չուխաջյանի դեմ:

Բռնցքամարտիկների միջև առաջին մենամարտը՝ IBF-ի միջանկյալ տիտղոսով, ավարտվել է Էնիսի հաղթանակով ՝ մրցավարների միաձայն որոշմամբ:

28-ամյա Չուխաջյանը տարել է 24 հաղթանակ (13-ը նոկաուտով) և երկու պարտություն։ 27-ամյա Էնիսն ունի 32 հաղթանակ (29-ը նոկաուտով) և ոչ մի պարտություն։