Ատոմային էներգետիկայի ոլորտի հայ մասնագետներն այցելել են Լենինգրադի ԱԷԿ
13 Հունիսի 2023, 18:32
«Ռոսատոմի» տեխնիկական ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում հունիսի 5-ից 9-ը տեղի է ունեցել ատոմային էներգիայի ոլորտում կառավարման գծով Ռուսաստան-ՄԱԳԱՏԷ համատեղ դպրոցը ղեկավարների համար՝ ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ռուսական տեխնոլոգիաներով ատոմային էլեկտրակայաններ կառուցող կամ պլանավորող երկրների պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման առումով: Այս մասին գրում է atomic-energy.ru-ն:
Ծրագրի շրջանակներում հայաստանցի մասնակիցներն այցելել են Լենինգրադի ԱԷԿ, որտեղ ծանոթացել են ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական ժամանակակից տեխնոլոգիաներին և ատոմակայանի շահագործման փորձին:
ՀԱԷԿ-ում գտնվելու ծրագիրը ներառում էր տեխնիկական շրջայց ВВЭР-1200 էներգաբլոկների արդյունաբերական հարթակում, այցելություն մեքենայական սրահ և հովացման աշտարակներ, ինչպես նաև ուսումնավարժական ստորաբաժանում: