«Կինոյի միջոցով պաշտպանություն» մրցանակը՝ Ջիվան Ավետիսյանին

13 Սեպտեմբերի 2026, 10:30

Մշակույթ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի (ANCA-WR) վարչությունը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյաին կպարգևատրվի կազմակերպության «Կինոյի միջոցով պաշտպանություն» (Advocacy in Cinema) մրցանակով։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թ. հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, Լոս Անջելեսի «Թագլյան» համալիրում կայանալիք մեծ սպասումով սպասվող գալա-ընթրիքի ընթացքում։ ANCA-WR-ի «Կինոյի միջոցով պաշտպանություն» մրցանակը շնորհվում է այն արվեստագետին, ում ստեղծագործությունը համաշխարհային հանրությանը փոխանցում է Արցախի և հայ ժողովրդի հիշողությունը, ինքնությունն ու պատմությունը։

«Իր ֆիլմերի միջոցով Ջիվան Ավետիսյանն իրականացրել է մի գործ, որի հնարավորությունն ու հարթակը մեր համայնքում շատ քչերն են ունեցել՝ Արցախի պատմությունը հասցնել այնպիսի լսարանների, որոնք, հակառակ դեպքում, գուցե երբեք չլսեին այն», — նշել է ANCA-WR-ի տնօրենների խորհրդի նախագահ Օշին Հարությունյանը։

«Նրա ստեղծագործությունը դուրս է գալիս կինոյի սահմաններից. այն վկայություն է, որը պահպանվում և տարածվում է, որպեսզի Արցախի մասին ճշմարտությունն ու հիշողությունը երբեք չջնջվեն։ Նրա ընտրությունը որպես «Կինոյի միջոցով պաշտպանություն» մրցանակի այս տարվա դափնեկիր վկայում է այն կենսական դերի մասին, որն արվեստը խաղում է մեր պաշտպանական և քարոզչական գործունեության մեջ»։