Վոլգոգրադում անցկացվել է Լևոն Հակոբյանի հուշամրցաշարը

28 Օգոստոսի 2024, 19:15

Սպորտ

Վոլգոգրադում անցկացվել է հանդբոլի 4-րդ համառուսաստանյան մանկական մրցաշարը, որը նվիրված էր ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ, Վոլգոգրադի կանանց հանդբոլի դպրոցի հիմնադիր Լևոն Հակոբյանի հիշատակին:

Հուշամրցաշարի վերջին խաղում Վոլգոգրադի «УОР-Динамо»-ն 30:24 հաշվով հաղթել է Մոսկվայի թիմին և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր: Բրոնզը բաժին է հասել «Черноморочке-2»-ին: 4-րդ տեղում Մոսկվայի հանդբոլիստուհիներն են: