Անաստասիա Գրիգորյանցը՝ «Ռուսաստանի սև ոսկի-2024» մրցանակի հաղթող
28 Օգոստոսի 2024, 21:30
Կուզբասում պարգևատրել են ածխի արդյունաբերության մասին գրող լրագրողներին։ Մրցույթին ստացվել է 316 հոդված Ռուսաստանի 52 շրջանից:
«Ներմուծման փոխարինում և նորարարություններ ածխի արդյունահանման և օգտագործման մեջ» անվանակարգում լավագույն նյութը Կուզբասի լրագրող Անաստասիա Գրիգորյանցի պատմությունն էր բաց հանքերում անվտանգության նոր սենսորների մասին։
«Ռուսաստանի սև ոսկի» մրցույթն անցկացվում է 2017 թվականից Կուզբասի կառավարության և Կուզբասի պետական հեռուստառադիոընկերության կողմից։