Միհրան Աղեյանն առաջին գոլն է խփել «Ուֆա»-ի կազմում

28 Օգոստոսի 2024, 15:05

Սպորտ

Ռուսաստանի երկրորդ լիգայի 7-րդ տուրում «Ուֆան» տանը 3-4 հաշվով պարտվել է «Սոչիին»։

Տանտերերի մեկնարկային կազմում է եղել նաև հայ ֆուտբոլիստ Միհրան Աղեյանը, որը 35-րդ րոպեին հեռահար հարվածով տպավորիչ գոլ է խփել և հաշիվը դարձրել 1-1։

20-ամյա Աղեյանը հանդես է գալիս ձախ հարձակվողի դիրքում։ Նա առաջին գոլն է խփել «Ուֆայի» հիմնական թիմում, նաև այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցումով։ 2024/25 մրցաշրջանի մեկնարկում ֆուտբոլիստը խաղում էր ակումբի երկրորդ թիմում և 18 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt-ն Աղեյանի տրանսֆերային արժեքը գնահատում 225 հազար եվրո։

«Ուֆան» Ռուսաստանի երկրորդ լիգայում 7 խաղից հետո հավաքել է 6 միավոր և 18 թիմերի պայքարում զբաղեցնում է 15-րդ տեղը։

Հիմա եթերում