Պատգամավոր Վիգեն Մխիթարյանը գերազանցել է իր իսկ ռեկորդը
30 Օգոստոսի 2024, 09:15
Չելյաբինսկի քաղաքային դումայի պատգամավոր Վիգեն Մխիթարյանը գերազանցել է հարվածի ուժգնության սեփական ռեկորդը: Ռեկորդը գրանցվել է Բռնցքամարտի միջազգային օրն անցկացված միջոցառման ժամանակ։
Մինչև մրցույթի մեկնարկը կազմակերպիչները հայտարարել են, որ լրացուցիչ մրցանակ կստանա նա, ով կկարողանա գերազանցել Մխիթարյանի նախորդ տարի սահմանած ռեկորդը՝ 1117 կգ։ Արդյունքում՝ հենց նա է կարողացել գերազանցել իր սեփական ռեկորդը՝ 1196 կգ:
«Աստված վկա, շատ էի ուզում, որ իմ ռեկորդը գերազանցեն։ Ցավոք սրտի, այնպես ստացվեց, որ ես ինքս գերազանցեցի իմ ռեկորդը»,- գրել է պատգամավորը սոցցանցում։