Այսօր Աբխազիայի հերոս Սմբատ Քերսելյանը կդառնար 60 տարեկան
30 Օգոստոսի 2024, 23:40
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Աբխազիայի հերոս, լեգենդար «Վագր» տանկի անձնակազմի անդամ Սմբատ Քերսելյանը կդառնար 60 տարեկան:
Քերսելյանը ծնվել է Աբխազիայի հայկական Լաբրա գյուղում։ 1984-1986 թվականներին ավարտել է Եգորևսկի քաղավիացիայի ավիացիոն տեխնիկումը։
1992 թվականի օգոստոսի 14-ից եղել Է Աբխազական աշխարհազորի շարքերում, պատերազմի մեկնարկի առաջին օրը Սմբատը ոտքի է կանգնել հայրենիքի պաշտպանության համար։
Սմբատ Քերսելյանը մահացել է ծանր հիվանդությունից՝ կյանքի 60-րդ տարում: Այսօր Սմբատի հիշատակը հարգելու և հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհելու էին եկել նրա մարտական ընկերներն ու հայ համայնքի ներկայացուցիչները: