Հայաստանը կմասնակցի «Ռոսիա» վավերագրական կինոյի փառատոնին
04 Սեպտեմբերի 2024, 11:44
Եկատերինբուրգի Կինոյի տանը հոկտեմբերի 1-6-ը կանցկացվի «Ռոսիա» վավերագրական կինոյի 35-րդ փառատոնը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մրցութային ծրագրում ընդգրկվել է 35 ֆիլմ:
Ընտրության համար ֆիլմեր են ուղարկվել Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մերձդնեստրից և Հարավային Օսիայից:
«Ռոսիա» փառատոնն ամենահին կինոֆորումներից է, որն անցկացվում է Եկատերինբուրգում 1988 թվականից: