Չեմպիոն, փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր՝ բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկությունում

01 Սեպտեմբերի 2024, 11:05

Սպորտ

Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր` Եվրասիայի գավաթի խաղարկությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգենց 92 կգ քաշային Դավիթ Սինոնյանը, ով եզրափակիչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչի Դանիիլ Մուրավևին։

48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ անցկացրեց, բայց թեժ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին։

57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով»,- հայտնում են ֆեդերացիայից։