Ավարտվել են Իվան Խառատյանի և Ռաֆայել Մինասբեկյանի «Կարուզո» ռազմապատմական ֆիլմի նկարահանումները
02 Սեպտեմբերի 2024, 14:05
«Միրֆիլմ» ստուդիան ներկայացրել է ռեժիսոր Իվան Խառատյանի և պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի «Կարուզո» ռազմապատմական ընտանեկան ֆիլմը:
Ըստ սյուժեի՝ շրջափակված Լենինգրադում Միտյան և նրա հավատարիմ շունը՝ Կարուզոն, ամեն բան անում են, որ սնունդ տանեն տուն, բայց գերմանացի զինվորներն ու Կիրպիչ անունով վտանգավոր և դաժան հանցագործ հարևանը կանգնում են նրանց ճանապարհին։
Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են։ Բյուջեն կազմել է 160 մլն ռուբլի։ Նախատեսվում է ֆիլմը թողարկել 2025 թվականի մայիսի 9-ին։