Լիլիանա Նիկողոսյանը Մոսկվայում դասախոսություն կկարդա
02 Սեպտեմբերի 2024, 11:35
Սեպտեմբերի 11-ին Մոսկվայի հայկական թանգարանում լրագրող, պատմաբան և սոցիոլոգ, ԽՍՀՄ ժողովրդական քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի թոռնուհի Լիլիանա Նիկողոսյանը դասախոսություն կկարդա «Հայկական գորգեր. Սրբազան իմաստներ ու զարդանախշեր» թեմայով։
Բանախոսը կպատմի, թե ինչ են նշանակում խորհրդանիշները, ինչ տեսակի գորգեր կան, ինչպես նաև կներկայացնի հայկական գորգագործության պատմությունը արևելյան համատեքստում։
Լիլիանա Նիկողոսյանը 20-րդ դարի մշակութային և հակամշակութային շարժումների հետազոտող է, «Պերսոնա» ոճաբանների դպրոցի դասախոս, «20-րդ դարի նորաձևության սոցիոլոգիա» դասընթացի հեղինակ: