Էդգար Սևիկյանը կտեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»

04 Սեպտեմբերի 2024, 15:14

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: Տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին:

2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիմա եթերում