«Օկկո»-ի PR-տնօրեն Արտյոմ Սարգսյանը՝ «Fashion Style Russia» միջազգային ցուցահանդեսի խոսնակ

08 Սեպտեմբերի 2024, 14:10

Հայեր

Մոսկվայում ավարտվել է թեթև արդյունաբերության «Fashion Style Russia» 5-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 70 ընկերություն Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Բելառուսից։

Ընդհանուր առմամբ ավելի քան 3500 մարդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, առևտրային ցանցերի ղեկավարներ, հագուստի, կոշիկի ոճաբաններ այցելել են «Fashion Style Russia»-ն։

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել է նաև «Fashion Style Russia» բիզնես ծրագիրը, որտեղ ելույթ է ունեցել «Օկկո» առցանց կինոթատրոնի PR-տնօրեն Արտյոմ Սարգսյանը: