Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան

10 Սեպտեմբերի 2024, 10:55

Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել «Խաղաղության խաչմերուկ» նախածի իրագործմանը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, կարծես թե, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։ Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է նախագիծը համապատասխանում այդ թվում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և ընդգծեց, որ կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել, այն, ինչ չկա հայտարարության մեջ։ Իսկ չկա, որ ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա»,-ասաց նա։