Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը պաշտպանում է Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքը և կոչ անում Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին

16 Սեպտեմբերի 2024, 00:05

Քաղաքականություն

ՍԱԿՐԱՄԵՆՏՈ – Կալիֆորնիայի ասամբլեայի անդամ Լորա Ֆրիդմանը և Կալիֆորնիայի հայ օրենսդիր խմբի անդամները գործողությունների  կոչ են արել Կալիֆորնիայի բնական ռեսուրսների քարտուղար Ուեյդ Քրոուֆութին, Ադրբեջանում անցկացված կլիմայական COP29  գագաթնաժողովին ընդառաջ, ուշադրության կենտրոնում պահելու Ադրբեջանի էթնիկ զտումների և Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանության և շարունակվող մարդու իրավունքների խախտումներ:

Ասամբլեայի  անդամ Ֆրիդմանի սեպտեմբերի 10-ի նամակը, ստորագրել են Կալիֆորնիայի հայ օրենսդիր խմբի անդամներ Բոբ Արչուլետան, Վենդի Կարիլոն, Մայք Ֆոնգը, Էնթոնի Պորտանտինոն, Լյուզ Ռիվասը, Միգել Սանտյագոն և Ռիկ Չավես Զբուրը:

 Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը դատապարտել ադրբեջանական մարդու իրավունքների խախտումները, «մասնավորապես հայ ռազմագերիների շարունակվող կամայական կալանավորումն ու խոշտանգումները, հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումները և բռնաճնշումները քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ:

«Քանի որ COP 29-ը անցկացվում է մի երկրում, որում փաստագրված է մարդու իրավունքների խախտումներ իր հայ քաղաքացիների և հարևանների նկատմամբ, Կալիֆոռնիան պարտավոր է կոչ անել, որպեսզի համաժողովի քաղաքականության քննարկման կենտրոնում լինեն ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ կլիմայական արդարադատությունը», — ասել է  Ֆրիդմանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: .

Ֆրիդմանը և նրա գործընկերները հատուկ ուշադրություն են հրավիրել 23 հայ պատանդների և ավելի քան 250 ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների, ակադեմիկոսների և ընդդիմադիր ակտիվիստների ապօրինի կալանավորման և խոշտանգումների վրա՝ կոչ անելով COP29-ին մասնակցող կառավարություններին պահանջել նրանց ազատ արձակել մինչև կլիմայի գագաթնաժողովը։

 «Ադրբեջանը պարբերաբար օգտագործում է հայ ռազմագերիներին որպես սակարկությունների առարկա՝ հրաժարվելով կատարել միջազգային իրավունքով ստանձնած  պարտավորությունները՝ ապահովելու նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, որպեսզի Հայաստանից զիջումներ կորզի ընթացիկ խաղաղ գործընթացում», — ասվում է Կալիֆորնիայի օրենսդիրների նամակում:

Ֆրիդմանը և նրա գործընկերները կոչ են արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 10-ամսյա շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանման համար։

 «Մասնակից կառավարությունները պետք է ապահովեն տարածաշրջանի հայ բնակչության վերադարձը անվտանգ և ապահով պայմաններում, ինչպես պահանջվում է միջազգային իրավունքով Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր վճռով և շոշափելի քայլեր ձեռնարկեն  հայ բնակիչների վերադարձն աջակցելու միջազգային մեխանիզմ ստեղծելու համար և երաշխավորել նրանց ինքնորոշման հիմնարար իրավունքը»,- հայտարարել են Կալիֆորնիայի օրենսդիրները։

 Ֆրիդմանը և նրա գործընկերները հույս են հայտնել և պնդել, որ «միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ COP29-ը առևանգվի ավտորիտար ռեժիմների կողմից, որոնք ձգտում են քողարկել մարդու իրավունքների խախտումները կլիմայական գործողությունների քողի տակ», ընդգծելով Կալիֆոռնիայի առանցքային դերը՝  մարդու իրավունքները մնում են առաջնային ուշադրության կենտրոնում։