Աբխազիայի հայ համայնքը խնդրել է ՀՀ կառավարությանը պաշտպանել հանրապետության հայ բնակչությանը

26 Հունվարի 2025, 12:10

Քաղաքականություն

Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության իշխանություններին (թեկուզ ժամանակավոր) հայ բնակչության պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար՝ աբխազացի ընդդիմադիրները Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում նրանց դեմ։

Դիմումի հեղինակների պնդմամբ՝ չեն բացառվում նաև հայերի դեմ իրականացված ջարդերն ու բռնությունները։ Հայերը հալածանքների գլխավոր նախաձեռնողներ են անվանում Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկային և Աբխազիայի Ժողովրդական շարժման նախագահ և Աբխազիայի նախագահի թեկնածու Ադգուր Արձինբային: