ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատման դիմում է գրել

24 Հուլիսի 2026, 18:52

Քաղաքականություն

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ազատման դիմում է գրել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի՛ սիրելիներ,

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։

Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս, լրագրողներ, խմբագիրներ բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։

Եվ իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։