Ակտիվ փորձեր են արվում Հայաստանը ներառել Միջին միջանցքում․ Վահե Դավթյան

07 Մայիսի 2026, 16:24

Քաղաքականություն

Այսօր շատ ակտիվ փորձեր են արվում Հայաստանը ներառելու Միջին միջանցքում։ Այս մասին Alpha Media Center-ում անցկացված «Ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

«Այսօր, ըստ էության, շատ ակտիվ փորձ է արվում Հայաստանը ներառել Միջին միջանցքում, և դա արտացոլվում է ինչպես աշխարհագրական ռազմավարակ պլանավորման մակարդակում, այնպես էլ ներքին՝ առևտրային և շուկայական հարթություններում։

Ավելորդ չէ հիշատակել նաև TRIPP նախաձեռնությունը, որ դիտարկվում է որպես շատ կարևոր դիվերսիֆիկացիոն ուղղություն՝ Հայաստանը Միջին միջանցքին ինտեգրելու համար։ Բացի այդ, TRIPP-ը հնարավորություն է ստեղծում նաև էլեկտրաէներգետիկ և գազատրանսպորտային հաղորդակցությունների իրականացման համար», — ասել է Դավթյանը։

Հիմա եթերում