Ալեն Սիմոնյանը հաստատեց․ հունիսի 20-ին Փաշինյանը կմեկնի Թուրքիա

17 Հունիսի 2025, 15:16

Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա։

«Այցը հաստատեցի, բայց մնացած մանարամասների համար դիմեք վարչապետի մամուլի ծառայությանը»,-լրագրողներին ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Էրդողանն է հրավեր ուղարկել Փաշինյանին։

«Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,-ավելացրել է նա։