Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

03 Հունիսի 2023, 16:15

Սպորտ

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ընտրանի են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան — «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու — «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Արթուր Միրանյան — «Ալաշկերտ»

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ: