Ալիևը գործում է այնպես, ինչպես թելադրում են նրա բրիտանացի հովանավորները․ Ալեքսանդր Սեմչենկո
21 Հուլիսի 2026, 21:20
Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունները։
«Վերջին տարիներին սա Ալիևի ավանդական հայտարարությունների շարքում է։ Այն, ինչ նա ասել է հիմա, փաստացի կրկնում է այն դիրքորոշումը, որի մասին նա խոսել էր նաև մեկ տարի առաջ։ Կարծում եմ՝ այն ժամանակ դա հնչեց Գորդոնի հետ նրա երկխոսության ընթացքում։ Այս տարի նա պարզապես կրկնեց նույն դիրքորոշումը։
Ինչո՞ւ է նա այդպես գործում։ Որովհետև կապիտալիզմի պայմաններում մարդը կողմնորոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է իր ֆինանսական շահը։ Ալիևի միջոցները գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Բրիտանիան հանդիսանում է Ուկրաինայի տարածքում ընթացող պատերազմի հիմնական շահառուներից մեկը և այդ հակամարտության մեջ գլխավոր շահագրգիռ կողմերից մեկը։ Այդ պատճառով Ալիևը գործում է այնպես, ինչպես նրան թելադրում են իր հովանավորները։ Նրա տրամաբանության շրջանակում ամեն ինչ բավական հետևողական և ճիշտ է ընթանում», -ասել է Սեմչենկոն։