Ամեն ինչ անելու ենք, որ արցախցիներն Արցախ վերադառնալու իրավունք ստանան․ Սամվել Կարապետյան
03 Մայիսի 2026, 16:46
«Ես միշտ եղել եմ Արցախի կողքին, և Արցախին ամենաշատ օգնած հայ մարդն եմ։ Մի քիչ անհամեստ եմ թվում, բայց դա փաստ է»,- երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ Արցախը հանձնած ղեկավարին անհնար է արցախահայության համար ինչ-որ բան անի, քանի որ ո՛չ արցախահայությունն է իրեն ընդունելու, ո՛չ էլ ինքն է ընդունում արցախահայությանը։
«Ամեն ինչ անելու ենք, որ արցախցիներն Արցախ վերադառնալու իրավունք ստանան։ Ով կցանկանա վերադառնալ, կվերադառնա, ով կցանկանա ապրել Հայաստանում, կապրի Հայաստանում՝ բարվոք կյանքով»,- եզրափակել է կուսակցության առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։