Ամենալուրջ խնդիրներն այսօր ունեն ծաղիկ արտադրողները. Հարություն Մնացականյան
22 Հունիսի 2026, 23:49
Այսօր ամենալուրջ խնդիրներն ունեն ծաղիկ արտադրողները: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում նշել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը:
Խոսելով ՀՀ գյուղատնտեսների առջև ծառացած խնդիրների մասին՝ նա ընդգծել է.
«Ուկրաինական շուկայում ծաղիկների վաճառք չկա, և արտահանողները վնասներ են կրում: Պետք չէ նայել արտահանված բեռի ծավալին, այլ պետք է հասկանալ՝ այդ բեռի արտահանումից արտահանողներն ավելի շատ վնասներ են կրել, թե հաջողություններ գրանցել»:
Նրա խոսքով՝ պետության սուբսիդավորմամբ հայկական գյուղմթերքներ կարտահանվեն նաև մի շարք երկրներ:
«Բավականին փոքր քանակությամբ գյուղմթերք կուղարկվի Ֆրանսիա՝ օդային բեռնափոխադրմամբ, ցույց տալու համար, որ կարողացան մտնել ֆրանսիական շուկա՝ չխոսելով ծավալների մասին: Նույնը կկրկնվի Սինգապուրի և այլ երկրների դեպքում»,- հավելել է Հարություն Մնացականյանը: