Անապայի հայկական եկեղեցում միջոցառում է կազմակերպվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

27 Ապրիլի 2024, 00:20

Քաղաքականություն

Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետարանի ներկայացուցիչներ, պատգամավորների խորհրդի անդամներ, Հայ ազգային մշակույթի կենտրոնի նախագահը, ինչպես նաև հայ համայնքի ակտիվիստներ։
Ներկաները ծաղիկներ են դրել խաչքարի մոտ և մոմ վառել։