Անդրանիկը դեռ շատ անելիք ունի․ Վիկտոր Սողոմոնյան

24 Մայիսի 2026, 12:08

Քաղաքականություն

Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։

Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջինս բավարարել է դատախազության միջնորդությունը և տվել է համաձայնություն՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Որոշումից հետո ԱԱԾ դիմակավորված անձինք ուշ գիշերով ձերբակալել են Թևանյանին, որից հետո նա 2 ամսով կալանավորվել է:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել ՄՄՀՊԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանից։

«Հավատում եմ, որ Անդրանիկ Թևանյանի կալանավորումը Հայաստանում քաղաքական հետապնդումների դարաշրջանի վերջին արարն է։ Մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերների ու գործընկերների՝ Բագրատ Սրբազանի, Արթուր Սարգսյանի և մյուսների հետ միասին Անդրանիկը դեռ շատ անելիք ունի Հայաստանի շենացման ու զարգացման համար՝ արդեն հունիսի 8-ից»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։