Ապրիլի 29-ին «Օկկո» առցանց կինոթատրոնում կմեկնարկի Վիկտոր Սողոմոնյանի «Բեռլին-23» սերիալը
28 Ապրիլի 2026, 20:20
Ապրիլի 29-ին «Օկկո» առցանց կինոթատրոնում կմեկնարկի «Բեռլին-23» սերիալը՝ քաղաքական դետեկտիվ, որը պատմում է ռուսական դիվանագիտության մասին ոչ բարեկամական երկրներում։ Պրեմիերային ընդառաջ գլխավոր պրոդյուսեր և սցենարի հեղինակ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը մեծ հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որտեղ մանրամասն ներկայացրել է նախագիծը։
Նրա խոսքով՝ գլխավոր հերոս Վյաչեսլավ Վասիլևը «ճգնաժամային կառավարչի օրինակելի կերպար» է, որին սպասվում է բարդ դիվանագիտական հակամարտության հանգուցալուծում։
«Մենք փորձել ենք բացատրել կոնկրետ իրադարձությունները գեղարվեստական գրականության միջոցով»,- նշել է Սողոմոնյանն՝ ակնարկելով, որ սերիալը կառաջարկի միջազգային որոշ գործընթացների իր տարբերակը։
Պրոդյուսերը հիշեցրել է, որ նախորդ նախագիծը՝ «Վարշավա-21»-ն, արժանացել է հեղինակավոր «Մեծ երկրի հերոսը» մրցանակին՝ լավագույն սցենարի համար։
«Դա շատ հաճելի էր, քանի որ սցենարը հաշվի էր առնում բազմաթիվ գործոններ և միաժամանակ հասկանալի էր լայն հանդիսատեսի համար։ Բացի այդ, մենք ստեղծում ենք դիվանագետի օրինակելի կերպար՝ խելացի, լեզուներին տիրապետող, պատասխանատվություն ստանձնելու պատրաստ»,- ասել է նա։
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ քաղաքական կինոն «տղամարդկանց ժանր» չէ, այլ հետաքրքիր է լայն լսարանին, ինչպես ցույց է տվել «Քարտե տունը» սերիալը։
«Հուսով եմ, որ «Բեռլին-23»-ը կդառնա կինո բոլորի համար»,- ասել է պրոդյուսերը։
Սողոմոնյանը նաև նշել է, որ նախագծի նպատակը հանդիսատեսին ցույց տալն է, թե որքան դժվար է դիվանագետի աշխատանքը ոչ բարեկամական միջավայրում։
«Դիվանագետը զինվոր է մեկ այլ ճակատում։ Եթե հանդիսատեսը գոնե ընդհանուր գծերով հասկանա դա, մենք առաքելությունը կհամարենք կատարված»,- եզրափակել է նա։