Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դժգոհության ալիք է բարձրացրել Սփյուռքում․ Արա Աբրահամյան
21 Հունիսի 2025, 18:40

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը հասարակական լայն արձագանք է ստացել և դժգոհության ալիք բարձրացրել աշխարհասփյուռ հայության շրջանում։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի զարգացման և նրա սահմաններից դուրս հայ համայնքներին աջակցելու գործում, ուստի այն, ինչ տեղի է ունենում, խորը մտահոգություն է առաջացնում։
Աբրամյանը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանի հայերի միությունը պաշտոնական աջակցություն է հայտնել Կարապետյանին՝ ուղարկելով համապատասխան նամակ, որը ստորագրել են կազմակերպության 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարները։