«Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում կխաղա «Ռիգա»-ի հետ
17 Հունիսի 2026, 18:20
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում կխաղա լատվիական «Ռիգա»-ի հետ։ Այս մասին հայտնել է sportaran.com-ը։
Առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Չեմպիոնների լիգայի առաջին խաղերը կցուցադրվեն հուլիսի 7-ին և 8-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին և 15-ին, իսկ Կոնֆերենցիաների լիգայում առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին։