Արցախի ժողովրդի վերադարձը և հայ պատանդների ազատ արձակումը արդար պահանջ է․ Արամ Ա

22 Մայիսի 2026, 21:22

Քաղաքականություն

Արամ Ա Վեհափառը խոսել է արցախցիների վերադարձի, ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման մասին։

«Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների ու մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային օրենքի համաձայն, և Բաքվում բանտարկված Արցախի համայնքային ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի արդար պահանջն է»,- նշել է Արամ Ա-ն: