Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչին հայտնի երաժիշտներ են միացել

26 Հուլիսի 2023, 18:02

Կարծիք

Հանրահայտ System of a Down խմբի ամերիկահայ մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով ավելի ուժեղ միջազգային միջամտություն իրականացնել՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի՝ 7 ամսից ավելի շարունակվող շրջափակմանը։ Դա կոչ է Ադրբեջանի կառավարությանը՝ բացել Լաչինի միջանցքը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշումը։

Աշխարհում հայտնի երաժիշտներ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելլոն և այլք ստորագրությամբ միացել են կոչին։ Նամակը ստորագրել են նաև Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պոգոսյանը և Սեբու Սիմոնյանը։

Հիմա եթերում