Արցախին համարժեք հայաթափել են ՀՀ սահմանամերձ գյուղերը․ Սամվել Կարապետյան
14 Մայիսի 2026, 12:30
Այս մարդիկ հանգիստ, առանց աչքերը թարթելու փոքրացնում են մեր երկիրը, նվաստացնում և այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի անց կարող ենք ունենալ Հայաստան՝ առանց հայերի կամ շատ քիչ հայերով։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մարզերի զարգացման ուղղությամբ որևէ քաղաքականություն չի տարվում, և արտագաղթը հասնում է բացարձակ մակարդակների:
«Իսկ իրենց սուտ հայտարարությունները, թե ունենք բնակչության աճ, իրականում ամբողջությամբ հակառակ պատկերն է»,- ընդգծել է նա:
Կարապետյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղերը վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են նաև սահմանամերձ գյուղերը:
«Ամուսնալուծություններն ավելացել են, քանի որ երիտասարդներն աշխատանք չունեն, ծնելիությունը նվազում է, երկիրը կամաց-կամաց հայաթափվում է՝ արտագաղթի հաշվին: Ամեն բան նպաստում է, որ փոքրացնեն երկիրը»,- նշել է վարչապետի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում: