Արցախում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացվեն ԱՄՆ Սենատի հանձնաժողովում
08 Սեպտեմբերի 2023, 13:46
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/08125251/734398.jpg)
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին լսումներ կանցկացնի՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը։
Սենատի կայքից տեղեկանում ենք, որ լսումների ընթացքում նախատեսված են Կովկասում բանակցությունների գծով Պետդեպարտամենտի խորհրդական Լու Բոնոյի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ելույթները։