Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռումը առանցքային մարտահրավեր է հետխորհրդային երկրների համար․ Եկատերինա Էնտինա

08 Դեկտեմբերի 2024, 16:43

Կարծիք | Քաղաքականություն

Ազգային Հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Միջերկրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եկատերինա Էնտինան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման պատճառով հետխորհրդային երկրների համար ռիսկերը ևհնարավորությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդլայնվելու ԵՄ-ի շահագրգռվածությունը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումը բարդացնում է հետխորհրդային երկրների իրավիճակը, որոնք սերտորեն համագործակցում են երկու կողմերի հետ։

«Հիմնական ռիսկերը կապված են պատմական և աշխարհագրական գործոնների, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև հավասարակշռություն պահպանելու քաղաքական ջանքերի հետ: Ամենահավակնոտ երկրները, ինչպիսիք են Ադրբեջանն ու Ղազախստանը, առճակատումն օգտագործում են որպես ռազմավարական զարգացման գործիք։

Վրաստանը ճգնաժամ է ապրում Արևմուտքի հետ հարաբերություններում՝ չնայած եվրաինտեգրման երկար ճանապարհին։ Հայաստանը, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, ձգտում է ինտեգրվել Արևմուտքին։ ԵՄ ընդլայնման քաղաքականությունը փոխվել է՝ շեշտը դնելով աշխարհառազմավարական նպատակների արդիականացման վրա։ Արևմուտքի և Արևելքի առճակատումը արտացոլում է նաև համաշխարհային տնտեսական լանդշաֆտի փոփոխությունը՝ Չինաստանի և Հնդկաստանի ազդեցության աճով»։