Արգենտինան դուրս է եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ՝ 2:1 հաշվով հաղթելով Անգլիային

16 Հուլիսի 2026, 01:13

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Անգլիայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի ընտրանու հետ: Հանդիպումը կայացել է Ատլանտայում (ԱՄՆ):

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄեթԼայֆ» մարզադաշտում։