Արման Ծառուկյանը՝  RAF 10 մրցաշարի հաղթող

14 Հունիսի 2026, 10:00

Սպորտ

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի բարձրակարգ մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։

Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին աստղ, խառը մենամարտերի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում. Արման Ծառուկյանն իր վստահ գործողությունների շնորհիվ ժամանակից շուտ հաղթանակ է կորզել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Հատկանշական է, որ սա Արման Ծառուկյանի արդեն 7-րդ ելույթն էր ըմբշամարտի RAF լիգայում, և նա այստեղ բավականին հարուստ փորձ ունի։ Թոնի Ֆերգյուսոնի համար այս մենամարտը նորամուտային էր տվյալ պրոմոուշենում։