Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը որևէ հիմք չունի. Վարդևանյան
28 Ապրիլի 2026, 23:10
«Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը։
Արթուր Ավանեսյանի գաղտնալսումից հետո հրապարակված ձայնագրությունն ակնհայտորեն կենցաղային խոսակցություն է՝ մի քանի ամսվա վաղեմության, ինչը չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք, շեշտել է Վարդևանյանը։