Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթող
28 Ապրիլի 2025, 13:44
Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովը (58 կգ) դարձել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթող:
15-ամյա սամբիստը երեք հանդիպում է անցկացրել։ Առաջինում նա 14 վայրկյանում հաղթել է բելառուս մրցակցին։ Բուլղարացու հետ երկրորդ հանդիպմանը պայքարը տևել է 4 րոպե։ Եզրափակչում հայազգի մարզիկը վստահ հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցչի նկատմամբ 11։3 հաշվով ու նվաճել ոսկե մեդալը։