Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում

07 Հունիսի 2025, 15:15

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օմսկում անցկացված ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում։ Սարգսյանը հանդես է եկել մինչև 97 կգ քաշային կարգում և եզրափակիչ մարտում հաղթել է Ադլան Ամրիևին։

Այսպիսով, 2021 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 27-ամյա Արթուր Սարգսյանը չորրորդ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։