Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

17 Հունիսի 2026, 14:44

Հայեր

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

NEWS․am–ին ՆԳՆ–ից հայտնել են, որ վթարի հետևանքով զոհեր չկան։ Մարմնական թեթև վնասվածքներով, քերծվածքներով մի քանի երեխաներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։