Ախալքալաքի Արագվա գյուղում խաչի բացման ու օրհնության կարգ է կատարվել

02 Հուլիսի 2023, 00:50

Հայեր

Այսօր Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում խաչի բացման և օրհության հանդիսավոր արարողություն է կատարվել:

Օրհնության կարգը կատարել են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականները:

Jnews-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակները ծնունդով արագվացիներն են, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում: Նրանք հուշանվերեր են բաժանել հյուրերին: Հետաքրքրական է, որ հուշանվերների մի կողմում տերունական աղոթքն է գրված, իսկ մյուս կողմում խաչ է պատկերված:

Մետաղական մեծ խաչը տեղադրվել է Արագվա գյուղի տարածքում՝ բարձունքի վրա: Հանդիսավոր արարողությանը հաջորդել է համերգ՝ Ախալքալաքի Մշակույթի տան ներքո գործող «Ջավախք» համույթի կատարմամբ: