Այլևս չենք հավատում Փաշինյանի ոչ մի խոսքին․ հարցում Լոռու մարզում

Ընտրական գործընթացների շուրջ կրքերը չեն հանդարտվում, իսկ քաղաքացիների դժգոհությունն օրեցօր ավելի տեսանելի է դառնում։ Alpha News-ի հարցման ժամանակ Լոռու մարզի բնակիչներից մեկը՝ չթաքցնելով իր հիասթափությունն ու կուտակված դժգոհությունը, ընտրությունները որակել է «լիովին կեղծված»։

Թեև նա անձամբ ներկա չի եղել ընտրատեղամասերում, սակայն նշում է, որ ընդհանուր տպավորությունն ու տեսանելի փաստերն այլ մեկնաբանության հնարավորություն չեն թողնում։

«Այն ժամանակ, երբ Փաշինյանը մեղադրում էր նախկիններին, ինքն ավելի շատ արեց։ Այո՛, իր օրոք այդ երևույթներն ավելի ուժեղ դրսևորվեցին։ Մենք մտածելու և տրամաբանելու ունակություն ունենք, և այլևս չենք հավատում նրա ոչ մի խոսքին»,- վրդովված նշել է քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի ընդգծել է, որ ընտրությունների ձևաչափն ու քվեարկության կարգն արդեն իսկ խնդրահարույց էին և առաջացրել են խառնաշփոթ։ Նա պատմել է ընտրատեղամասում իր տեսածի մասին.

«Այդ ի՞նչ էր՝ 16 թե 18 քարտ միանգամից տալիս էին ձեռքդ։ Այն տեղում, որտեղ ես եմ ընտրել, այդ քվեաթերթիկները հազարներով թափված էին սեղանների վրա։ Հիմա փոշմանել եմ, որ այդ մնացած թերթիկները չեմ վերցրել ու պատռել, մանավանդ՝ 16 համարինը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում