Այն, որ Սամվել Կարապետյանն եղել է հայ ժողովրդի կողքին, դրա մասին չե՞նք ուզում խոսել. Ռազմիկ Ամյան

18 Հունիսի 2025, 14:04

Քաղաքականություն

Այստեղ եմ, որպեսզի կանգնեմ Սամվել Կարապետյանի կողքին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանը:

«Ուզում ենք վայրկյան առաջ նրան ազատության մեջ տեսնել: Այն, որ տասնամյակներով Սամվել Կարապետյանն եղել է հայ ժողովրդի կողքին, դրա մասին չե՞նք ուզում խոսել: Որպես երգիչ չեմ այստեղ, ես սատարում եմ նրան և նրա հնչեցրած բոլոր հայտարարությունները»,-ասել է Ռազմիկ Ամյանը: